Ներքին 3 տարի առաջ - 12:25 06-05-2023

ԳՇ պետը վարժական հավաքի մասնակիցներին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով

Մայիսի 5-ին վարժական հերթական հավաքի ավարտի կապակցությամբ ՀՀ ՊՆ զորամիավորումներից մեկում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ողջունելով վարժական հավաքի մասնակիցներին, իր և պաշտպանության նախարարի անունից շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ վարժական հավաքների ընթացքում մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական օրինակելի կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, կարևորելով 25-օրյա վարժական հավաքների դերն ու դրանց ընթացքում պահեստազորայինների զինվորական գիտելիքների բարձրացման անհրաժեշտությունը, մարտական հերթապահության ընթացքում առավել աչքի ընկած պահեստազորայիններին պարգևատրել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով