Ներքին 4 տարի առաջ - 19:19 04-08-2022

Ով է այսօր հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակիցը

Քնած ժամանակ հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային 44-ամյա Ատոմ Հարությունյանը Լոռու մարզի Կուրթան գյուղից էր։

Նա ուներ երեք զավակ՝ երկու դուստր եւ մեկ որդի։

«Ավագ դուստրը մոտ 23 տարեկան էր, որքան գիտեմ՝ ուսանող է։ Երկու երեխաներն անչափահաս են, դպրոց են հաճախում։ Ինքն ապրում էր կնոջ, երեխաների եւ մոր հետ։ Շատ հանգիստ ու լավ ընտանիք են։ Ատոմը հիմնականում հողագործությամբ էր զբաղվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Ատոմ Հարությունյանի համագյուղացին։

Համագյուղացու փոխանցմամբ՝ զորավարժություններն անցկացնելու նպատակով Ատոմ Հարությունյանին ուղեւորել էին Վարդենիս։
«Ես գիտեմ, որ ինքն առողջական խնդիրներ չի ունեցել, բայց չգիտեմ՝ նախքան զորավարժությունների մեկնելը բժշկական հետազոտություններ անցել է, թե՝ ոչ»,- ասել է համագյուղացին։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի