Արտաքին 3 տարի առաջ - 23:30 05-05-2023

Մեր օդային տարածքը փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան երրորդ երկրներ թռչելու համար փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP-անձանց օդանավերի՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանին սպասարկող թիվ մեկ ինքնաթիռի համար: Այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական 24TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Չավուշօղլուն շեշտել է՝ ամեն օր Հայաստանից Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ էին իրականացվում։

«Ամեն օր Թուրքիայի օդային տարածքով թռիչքներ էին իրականացվում, հիմա մենք փակել ենք: Փակել ենք նաև VIP անձանց համար, թող մեզանից չնեղանան։ Փակել ենք նաև Փաշինյանի ինքնաթիռի համար։ Միայն Հայաստանի խորհրդարանի խոսնակն էր գալիս Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԽՎ նիստին, մենք ընդունում էինք գագաթնաժողովը, այդ իսկ պատճառով անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ էրհամարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ Թուրքական կողմն իր որոշումը մեկնաբանել էր Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի տեղակայմամբ։

Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ Հայաստանի կողմից սադրանքներ են իրականացվում Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով