Արտաքին 5 տարի առաջ - 20:20 04-06-2021

ԵՄ-ն փակել է իր օդային տարածքը Բելառուսի ավիաընկերությունների համար

Եվրամիությունն արգելել է բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել միության օդային տարածքում: Բացի այդ, կարգելվի եվրոպական օդանավակայաններում բելառուսական ինքնաթիռների վայրէջքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի հայտարարությունը:

«Խորհուրդն այսօր որոշում կայացրեց խստացնել առկա սահմանափակող միջոցները Բելառուսում տիրող իրավիճակի հետ կապված` արգելք մտցնելով ԵՄ օդային տարածքի օգտագործման և բոլոր տեսակի բելառուսական բեռնափոխադրողների համար ԵՄ օդանավակայաններ մուտքի իրավունքի վրա», - նշել են կազմակերպությունում:

Հիշեցնենք, մայիսի 24-ին, քննարկումից հետո ԵՄ առաջնորդները քաղաքական որոշում էին կայացրել արգելել բելառուսական ինքնաթիռների թռիչքները եվրոպական օդային տարածքում, ինչպես նաև խորհուրդ էին տվելն եվրոպական ավիաընկերություններին խուսափել թռիչքներից Բելառուսի վրայով՝ մայիսի 23-ին Մինսկում իռլանդական Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի չնախատեսված վայրէջքի դեպքից հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան