Մշակույթ 3 տարի առաջ - 21:47 05-05-2023

Եվ ահա նստել է գրչի վարպետը վրձնի վարպետի դեմ․․․

Այսօր հայ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ Մարտիրոս Սարյանի հիշատակի օրն է։

Oragir.News-ն իր ընթերցողներին է ներկայացնում Գուրգեն Մահարու հուշը երկու հանճարեղ հայորդիների՝ Վիլյամ Սարոյանի և Մարտիրոս Սարյանի հանդիպման մասին։

«Սարը սարին երբեք չի հանդիպել, բայց ահա հանդիպեցին Սարյանն ու Սարոյանը։

Դեռ Մոսկվայում նա խոսում էր Սարյանի մասին մեծ հիացմունքով։

-Նա քեզ անկասկած կնկարի,- ասացի ես։

-Իրա՞վ,- ուրախացավ նա,- ինձ համար մեծ երջանկություն է։

Եվ ահա նստել է գրչի վարպետը վրձնի վարպետի դեմ։

Ծխում է, կատակում ներկա եղողների հետ, չգիտես ինչու տխրում է, լրջանում, մի բան հիշում ու նորից ժպտում ամբողջ դեմքով։



Խոսակցություն է բացվում կինոյի մասին․

-Ես նայեցա ձեր ֆիլմերեն մեկը, մինչև վերջ չնստեցա։ Լավ չէր, հասարակ էր, շատ էր հասարակ։ Ես շատ կուզեմ հնարավորություն ունենալ այստեղ ֆիլմ մը հանել․ հիմա պիտի հպարտանամ, անանկ նկար մը, որ աշխարհի բոլոր էկրաններեն անցնի։ Այս արհեստանոցն ալ նկարին մեջ պիտի դնեմ, Ալմաստն ու Զինեն ալ, ամբողջ Հայաստան և իր լավ, սիրուն մարդիկ․․․

Իսկ Սարյանը տառապում է։

-Դու դիտիր նրա դեմքի արտահայտությունը,-ասում է նա մեղմ ձայնով,- փոխվում է ամեն րոպե, տե՛ս, տե՛ս, հիմա էլ տե՛ս, տեսա՞ր․․․

-Բյուրական շատ սիրեցի։ Վիկտոր Համբարձումյան մեծ մարդ է։ Ամբողջ աշխարհ իրեն կճանչնա։ Ֆիլմիս մեջ Վիկտոր Համբարձումյան ալ պիտի երևա, Բյուրականն ալ․․․

Դադար։

Նայելով իր աշխատանքին՝ Սարյանն ասում է․

-Այս մարդը (նկարն է ցույց տալիս) կանգնել է իմ և Սարոյանի միջև։ Մյուս անգամ ես այս մարդուց պիտի քաշեմ և դուրս բերեմ իսկական Սարոյանը, որ մեզ չխանգարի․․․»։

Պատրաստեց Օվսաննա Իսրայելյանը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»