Արտաքին 3 տարի առաջ - 14:47 05-05-2023

Ցնցված եմ ողբերգական միջադեպերի մասին լուրերից. Փաշինյանը՝ Վուչիչին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին՝ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում և Մլադենովացում տեղի ունեցած ողբերգական միջադեպերի կապակցությամբ։

Նամակում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Խորապես ցնցված եմ Բելգրադի Վլադիսլավ Ռիբնիկար դպրոցում, ինչպես նաև Մլադենովացում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգական միջադեպերի մասին լուրերից:

Այս ծանր պահին hայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում