Ներքին 4 տարի առաջ - 13:28 28-10-2021

ՊՆ փոխնախարարը տեղեկություն չունի Գեղարքունիքի լարվածության և վիրավոր զինվորների մասին լուրերից

Տեղեկություններ են տարածվում, որ այս պահին Գեղարքունիքի պետական սահմանի հատվածում լարվածություն կա, իրկանում ինչ է տեղի ունեցել, նռնակի պայթյունից քանի՞ վիրավոր ունենք, եւ դա ինչ կապ ունի լարվածության հետ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին:

Վերջինս ի պատասխան ասաց. «Այս պահին զերծ կմնամ պատասխանել այդ հարցին, քանի որ հստակ որևէ տեղեկատվություն չունեմ։ ՊՆ-ից դուրս գալու ժամանակ ես նման տեղեկություն չեմ ստացել: Եթե մինչեւ նիստի ավարտը ինչ-որ բան լինի, կհորդորեմ, որ մեր լրատվականը արագ հրապարակի»:

Թագուհի Թովմասյանը նկատեց, որ պաշտպանության նախարարությունը սահմանային միջադեպերի վերաբերյալ լրատվություն հաղորդելիս երբեք օպերատիվությամբ աչքի չի ընկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում