Ներքին 3 տարի առաջ - 22:28 03-05-2023

Այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում. Էդուարդ Աղաջանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, և հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն համանգամանքը, որ ոստիկանական ռեյդեր անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:

Ի պատասխան Վահե Ղազարյանը նշեց, որ իրենք օպերատիվ ստացված տվյալների հիման վրա են ռեյդեր իրականացնում և ուղղակի պարտավոր են արձագանքել այդ օպերատիվ տեղեկություններին․ «Դրանով մենք մեծ խոչընդոտ չենք հանդիսացել տվյալ տնտեսվարողին: Ինձ թվում է՝ մենք կատարել ենք մեր գործառույթները, կարևորը մենք ունենք արդյունք, այ եթե չունենային արդյունք, դա հարցի մյուս կողմն է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ոստիկանության գործողությունների իրավաչափության հարցով գործընթաց կա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով