Սպորտ 5 տարի առաջ - 22:06 27-08-2021

Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ շեշտելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել. Էդուարդ Աղաջանյան

Գորիս-Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Ճանապարհի այդ հատվածը, փաստացի, այն պայմաններում, երբ հիմա քննարկում ենք այս հարցը, հետպատերազմյան իրողություններից ելնելով և հաշվի առնելով, որ վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ադրբեջանական հատված է, խոսքը ճանապարհի հայկական հատվածի մասին չէ: Կար պայմանավորվածություն, որ այդ հատվածով անխափան երթևեկություն պետք է տեղի ունենա, որը պետք է երաշխավորվեր, այդ թվում՝ ռուսական սահմանապահ և համապատասխան ստորաբաժանումների կողմից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Ադրբեջանի կողմից նպատակային սադրիչ գործողություններ են»,- նշել է Աղաջանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով