Ներքին 3 տարի առաջ - 20:07 03-05-2023

Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը անդրադարձել է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության ապահովմանը

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ճապոնիայի ԱԳ խորհրդարանական փոխնախարար Յումի Յոշիկավայի գլխավորած պատվիրակությանը։

Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության ակտիվացումը, արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը, ինչպես նաև ընդգծելով ճապոնական ներդրումների ներգրավման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականության հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության, այդ թվում Ճապոնիայի հասցեական գործողությունները ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճռի կյանքի կոչման ուղղությամբ:

Յումի Յոշիկավան իր հերթին նշել է, որ իր այցը նպատակ ունի ակտիվացնելու հայ-ճապոնական երկխոսությունը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Յումի Յոշիկավան իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ վերահաստատելով պաշտոնական Տոկիոյի դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի դրույթների:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ, քննարկվել են հայ-ճապոնական մշակութային և կրթական փոխանակումները, համագործակցությունը տնտեսական և զբոսաշրջային ոլորտներում և այլն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»