Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 09:45 21-12-2022

Բերձորի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժի համաձայնությունը պետք է հարգվի. ՄԱԿ-ում Ալբանիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Բերձորի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

«Չնայած որոշ հարցերում տարբեր տեսանկյուններին՝ մենք, այնուամենայնիվ, գնահատում ենք, որ կողմերը հանձնառու են երկխոսությանը և բոլոր խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը: Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է ապահովել միջանցքի երկայնքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ երկու երկրների համաձայնություններին համահունչ: Այդ համաձայնությունները պետք է հարգվեն: Եվ երկու կողմերը պետք է դրանք ի կատար ածեն: Ապրանքների և մարկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով կարևորագույն նշանակություն ունի տարածքում ապրող բնակչության համար»,- ասաց Ֆերիտ Հոխհան:

Նա նշեց, որ ռուս խաղաղապահ զորախումբը տեղում պետք է ապահովի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով:

Իսկ ինչ վերաբերում է բնական պաշարների շահագործման հետ կապված մտահոգություններին՝ նա ասաց, որ Ալբանիան կոչ է անում երկու կողմերին լիարժեք բանակցությունների միջոցով գտնել լուծումներ: Ալբանիայի ներկայացուցիչը հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Պրահայում տեղի ունեցած հանդիպումը, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ դիտորդներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս ուղղությունը ճիշտ ուղղություն է, և Ալբանիան աջակցում է այս զարգացումներին:

Նա նկատեց, որ երկու կողմերը հանձնառություն են հայտնել ստորագրելու խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ:

Ներկայացուցիչը դա ավելի քան կարևոր համարեց ոչ միայն սահմանամերձ տարածքների անվտանգության, այլ նաև ընդհանրապես բոլոր առկա խնդիրների խաղաղ հանգուցալուծման համար:

«Խաղաղ, բանակցված լուծումն այլընտրանք չունի: Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը գնան այս ուղղությամբ, այդքան ավելի լավ այդ երկու երկրների ժողովուրդների և տարածաշրջանի համար»,- եզրափակեց նա:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»