Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:32 02-05-2023

Աբազյան, Պապիկյան, Քյարամյան, Վարդապետյան, գլխավորի անունն էլ՝ միշտ մտքում․ Աղվան Վարդանյանն անուններ թվարկեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ-ում հայտարարությունների ժամին մի քանի պարզ բան առանձնացրեց․

«Ով/ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար, ով/ովքեր անկարող են պաշտպանել ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և՛ իրենք, և՛ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում, ով/ովքեր ուրանում են Հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասների առաջ։

Ով/ովքեր թուլացրել են հայկական բանակը, Արցախի պաշտպանության բանակը, ներում չեն ունենալու, ով/ովքեր հարձակվում են հայկական ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու վրա, նզովված են լինելու, ով/ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում ու Սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների և հակառակորդների մոտ, ով/ովքեր հրամայել են Եռաբլուրում բռնություն կիրառել զոհվածների ծնողնրի հանդեպ, դատապարտվելու են։

Ով/ովքեր պետության ուժային կառույցները վերածել են սեփական անվտանգության պահպանման բութ գործիքի, ամենավախկոտն ու անպաշտպանն են, ով/ովքեր ժողովրդավարության քողի տակ բռնապետություն են փորձում հաստատել, դատապարտված են։

Այստեղ ես անուն առ անուն արձանագրում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ԱԱԾ պետ Ամեն Աբազյանի, ՊՆ Սուրեն Պապիկյանի, ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի, նախկին ու ներկա դատախազներ Արթուր Դավթյանի, Աննա Վարդապետյանի անմոռանալի անունները, գլխավորի անունը՝ միշտ մտքում։

Հարգելի խորհրդարան, ես չեմ մտածում, որ ձախ կողմում նստածները բոլորը այդպիսին են, քչերն են այդպիսին։ Բայց հիշեք՝ դավաճանությունը պաշտպանողները հանցակիցներ են։ Հիշեք՝ իշխանությունը ոչինչ է Հայաստանի համեմատ, որ իմ նկարագրած ՀՀ-ն լինելու է, խնդրում եմ մի կասկածեք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում