Ներքին 4 տարի առաջ - 12:29 09-02-2022

Դավթաշենից գալիս եմ ԱԺ, ամբողջ ճանապարհին դրոշ չեմ տեսել. Աղվան Վարդանյանն

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց նախագիծ ՀՀ դրոշի մասին օրենքում լրացում և փոփոխություն մտցնելու և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումների կատարելու մասին նախագծերում օրենքների նածագծերի փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

«Փոփոխության գաղափարը ծնվեց՝ նայելով մեր շուրջը մեր հարևան երկրներին և պետական խորհրդանիշների հանդեպ վերաբերմունքներին։ Պատգամավորները բոլորը ականատես են եղել, թե տարբեր երկրներում ինչպիսի տարածվածություն ունի պետական խորհրդանիշը՝ դրոշը, ինչպես նաև մեր հարևանների մոտ, Թուրքիայում, Հունաստանում, Վրաստանում, նույնիսկ։ Մեր իրականության մեջ հակառակն է, ցավոք։ Ես ամեն օր Դավթաշենից գալիս եմ ԱԺ և այդ ճանապարհին ՀՀ որևէ դրոշ չեմ տեսել, դուք դա կարող եք վկայել, եթե ուշադիր եք եղել, իսկ եթե ուշադիր չեք եղել, կարող եք ուշադիր լինել, կտեսնեք։ ՀՀ դրոշի մասին օրենքում լրացումներ կատարելու հիմնական նպատակը, ամենատարածված պետական խորհրդանիշի՝ դրոշի առավելագույն հանրայնացումն է, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես երեխաների և երեխաների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումը։ ՀՀ-ում, ցավոք, չի ձևավորվել դրոշի գործածման լայնամասշտաբ պրակտիկա, ինչը վկայում է պետությունից և նրա խորհրդանիշներից որոշակի օտարվածությունը։ Մեկ օրինակ բերեմ մեր և ձեր հարևան Թուրքիայից, որտեղ կա բավականին հաստ գիրք, որտեղ մանրամասն ներկայացված են դրոշի գործածության բոլոր հանգամանքները,- ասաց Աղվան Վարդանյանը։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում