Մամուլ 3 տարի առաջ - 08:33 02-05-2023

Ովքե՞ր են կանգնած բողոքի ակցիաների եւ ստորագրահավաքի հետեւում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծի իրականացնողները վերջին շրջանում աննախադեպ ակտիվություն են դրսեւորում եւ փորձում են հանրային տրամադրություններ գեներացնել, ինչպես նաեւ Արցախի նախագահին դրանով պահել իրենց, այսինքն՝ Փաշինյանի վերահսկողության տակ։ Այդ գծի կրողներն են Տիգրան Պետրոսյանը, Արթուր Օսիպյանը, որը երեկ Արցախում ռուսների դեմ բողոքի ակցիա էր կազմակերպել, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը։ Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ այս խումբն ակտիվ հավաքներ է կազմակերպում, աչալուրջ հետեւում, որպեսզի եթե հանկարծ Արայիկ Հարությունյանը ընդդիմանա Փաշինյանին, ներքին խռովություններ հրահրեն։

Նշենք նաեւ, որ մի քանի օր է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժում է սկսվել, որով պահանջագիր է ներկայացվելու միջազգային հանրությանը՝ վերացնել Արցախում Ադրբեջանի վարած, հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը եւ ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Պահանջագրի նախաձեռնողները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել Ստեփանակերտում, շրջկենտրոններում՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, Արցախի մյուս բնակավայրերում:

Պահանջագիրը կներկայացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՌԴ նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի եւ ՀՀ վարչապետին՝ որպես Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն ունեցող պետության ղեկավարի: Այս շարժման հետեւում էլ, որոշ տեղեկություններով, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է կանգնած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»