Արտաքին 3 տարի առաջ - 14:30 01-05-2023

Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության հույսն է. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան գրառում է կատարել՝ «Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության հույսն է» խորագրով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն շեշտել է, որ ՄԱԿ-ի աջակցությամբ իրենց հաջողվել է իրականացնել Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը և կանխել համաշխարհային պարենային ճգնաժամը։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան Անթալիայում կայացած դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում կազմակերպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո Ստամբուլում ընդունել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակություններին։

Բացի այդ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարան ապահովել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման կայացումը և նպաստել Ռուսաստանի ատոմային էներգիայի պետական ​​գործակալության (Ռոսատոմ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) միջև շփումներին։

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Մոնտրոյի կոնվենցիան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի