Արտաքին 3 տարի առաջ - 13:48 04-12-2022

Վրաստանի նախագահը ցավակցել է ռուս-ուկրաինական պատերազմում մահացած վրացի զինվորների ընտանիքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Դոնեցկի մարզի Բախմուտ բնակավայրի մոտ տեղի ունեցած մարտերում մահացած հինգ վրացի մարտիկների ընտանիքներին։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, այս մասին Զուրաբիշվիլի գրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Այս դժվարին պահերին ցավակցում եմ Ուկրաինայում զոհված բոլոր վրացի մարտիկների ընտանիքներին, ընկերներին և հարազատներին»,- գրել է Զուրաբիշվիլին։

Հաղորդվում է, որ մահացած վրացիները կամավորականներ են եղել։

Նախօրեին տեղի ունեցած մարտերից հետո հայտնի էր դարձել միանգամից հինգ վրացի մարտիկների մահվան մասին, ովքեր կռվում էին Ուկրաինայի զինված ուժերի կազմում։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի մեկին ևս մեկ վրացի զինծառայող էր մահացել։

Նշվում է, որ փետրվարի 24-ից ընթացող ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի զինված ուժերի կազմում պատերազմող 33 վրացի է մահացել։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով