Արտաքին 3 տարի առաջ - 13:45 01-05-2023

Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է ԱՄՆ, սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության համաձայնագրի» նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն նշվում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատրաստվում է հաջորդ շաբաթ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի հարցով բանակցությունների հերթական փուլի անցկացմանը՝ փորձելով հաղթահարել տարաձայնությունները և մշակել «ճանապարհային քարտեզ» խաղաղության համար: Ադրբեջանական լրատվամիջոցը դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնել էր, որ եթե Վաշինգտոնի բանակցություններում հաջողվի մշակել խաղաղության «ճանապարհային քարտեզ», ապա Եվրոպան կավարտի աշխատանքը՝ մի քանի շաբաթվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու համար ընդունելով Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»