Արտաքին 3 տարի առաջ - 17:15 29-04-2023

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգթոնում կփորձեն ճանապարհային քարտեզ մշակել․ ադրբեջանական ԶԼՄ

Վաշինգտոնը պատրաստվում է հաջորդ շաբաթ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի հարցով բանակցությունների հերթական փուլի անցկացմանը՝ փորձելով հաղթահարել տարաձայնությունները և մշակել «ճանապարհային քարտեզ» խաղաղության համար: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Turan լրատվական գործակալության վաշինգթոնյան թղթակիցը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Սպասվում է, որ երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով Վաշինգթոն կժամանեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։ Այլ մանրամասներ աղբյուրը չի հայտնել՝ հավելելով, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է «տևել մի քանի օր»։

Պետդեպարտամենտը ուրբաթ օրը լրագրողներին որեւէ մեկնաբանություն չի տվել: Սակայն Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Փաթելը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը «շարունակում է ակտիվորեն զբաղվել» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության որոնմամբ: «Դա մի բան է, որին խորապես նվիրված է պետքարտուղար Բլինքենը, ինչպես նաեւ ավագ համակարգող (Լուի) Բոնոն եւ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար (Դերեք) Հոգանը»։

Նշվում է, որ պետքարտուղար Բլինքենն արդեն բանակցություններ է վարել ինչպես արտգործնախարարների հետ (անցյալ տարվա նոյեմբերին Վաշինգտոնում), այնպես էլ երկու երկրների ղեկավարների հետ (փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում): Առաջիկա նախարարական հանդիպումը տեղի կունենա վաղեմի հակամարտության կարգավորման շուրջ Բաքվում եւ Երեւանում Ֆրանսիայի արտգործնախարարի բանակցություններից ընդամենը մի քանի օր անց:

Ադրբեջանական լրատվամիջոցը դիվանագիտական աղբյուրներին հղումով հայտնում է, որ եթե Վաշինգտոնի բանակցություններում հաջողվի մշակել խաղաղության «ճանապարհային քարտեզ», ապա Եվրոպան կավարտի աշխատանքը՝ մի քանի շաբաթվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքելու համար ընդունելով Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդներին»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի