Ներքին 3 տարի առաջ - 16:49 29-04-2023

«Ակտիվիստները» անցակետի համար էին. Բաքվի 30 տարվա երազանքը

Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Ադրբեջանցի «էկոակտիվիստները» ժամանակավորապես դադարեցնում են իրենց գործողությունները։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, խոսելով «էկոակտիվիստների» ակցիայի դադարեցումից ասաց, որ արդեն պետությունն է իր վրա վերցնում այն գործառույթը, որը կատարում էին վարձկան քաղաքացիները։

«Նախ պետք է ասենք, որ այդ ակցիան միտված էր Արցախի շրջափակմանը, այսինքն՝ ճանապարի փակմանը, իսկ էկոլոգիական պահանջը ընդամենը պատրվակ էր։ Հաշվի առնելով, որ ամսի 23-ին անցակետ է այնտեղ տեղադրվել, և բնական է, որ արդեն Ադրբեջան պետությունն է իր վրա վերցնում այն գործառույթը, որը կատարում էին վարձկան քաղաքացիները։ Հիմա այդ ակցիայի կարիքը չկա և մարդկանց ասում են՝ ցրվեք տներով, այս պարագայում մենք ակնհայտ տեսնում ենք, որ այդ էկոլոգիական պահանջները ընդամենը փուչիկ են, որը իրականության հետ կապ չուներ»,- ասաց Ադիբեկյանը։

Դիտարկմանը, թե կարող ենք ասել, որ նրանք հասան իրենց առաջ դրված խնդրի կատարմանը, Ադիբեկյանը արձագանքեց. «Ոչ միայն այդ միջոցով, այլ նաև բոլոր մնացած միջոցներով։ ՀՀ իշխանություններն արեցին ամեն ինչ, որ Ադրբեջանը երկու տարում իրականացնի այն ծրագրերը, որոնք երեսուն տարում չէր կարողանում անել»,- ասաց Ադիբեկյանը։

Դիտարկմանը, որ «բնապահպանները» ակցիայի դադարեցումը պայմանավորում են նրանով, որ իրենց պահանջը մասնակի բավարարվել է, Ադիբեկյանն արձագանքեց. «Իրենց պահանջն այն էր, որ Արցախի և Հայաստանի միջև ճանապարհը կտրվի, այսինքն՝ Արցախը մեկուսացվի Հայաստանից, դա է իրենց իրական պահանջը, և նրանք այդ նպատակին հասան։ Իսկ հանքերի շահագործումը կվերականգնվի, բայց ոչ թե Արցախի բյուջե կգնա գումարը, այլ կգնա Բաքու»,-եզրափակեց ադրբեջանագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ