Ներքին 2 տարի առաջ - 18:16 19-03-2024

Շինարարներ էին, Երևանից տուն էին գալիս․ Արմավիրում ավտովթարից զոհվածները համագյուղացիներ էին

«Այսօր Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի ողբերգական վթարից մահացածները մեր գյուղի բնակիչներ էին, շինարարությամբ էին զբաղվում, Երևանից վերադառնում էին Արմավիր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի Մեծամոր խոշորացված համայնքի Արմավիր բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Մուրադյանը։

Ղեկավարը պատմեց, որ մահացածներից մեկն ամուսնացած էր, մյուս երկուսը՝ ոչ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար էր տեղի Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ին։ Ճանապարհի աջակողմյան հատվածում բախվել են «Lada» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երեք ուղևորի:

Տուժածներ Բ. Ս.-ն, (ծնված 1990 թ.) և Տ. Մ.-ն (ծնված 1989 թ.), Զ. Գ.-ն (ծնված 1985 թ.), Խ. Մ.-ն (ծնված 1986 թ.) և Ի. Ա.-ն (ծնված 1989 թ.) տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Զ. Գ.-ի, Խ. Մ.-ի և Ի. Ա.-ի մահը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի