Արտաքին 3 տարի առաջ - 20:30 28-04-2023

Բաքուն Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները «անհիմն և անընդունելի» է որակել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնայի համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն նշել է, թե, իբր ֆրանսիացի նախարարն ասուլիսի ժամանակ «անհիմն և անընդունելի պահանջներ» է հնչեցրել: Ադրբեջանական կողմը հերթական անգամ պնդել է, թե, իբր «Հայաստանը 30 տարի շարունակ իրականացնում է օկուպացիայի և էթնիկ զտումների քաղաքականություն»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ափսոսանք է հայտնել, որ Ֆրանսիան 30 տարվա ընթացքում մեկ անգան չի դատապարտել Հայաստանին՝ «իր անօրինական օկուպացիոն քաղաքականության համար»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութունը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական քարոզչության այն թեզերը, որ «Հայաստանն ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, օկուպացիայի տակ է պահում ադրբեջանական 8 գյուղ, ինչպես նաև շարունակում է ռազմաքաղաքական սադրանքները»։ Բացի այդ Բաքուն Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղադրումը համարել է «իր ներքին խնդիրը» և ընդգծել, որ այս հարցում «Հայաստանի միջամտությունը միանգամայն սխալ է»։

«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ֆրանսիական կողմի համար ավելի օգտակար կլինի դրդել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնալ սադրանքներից»,- ասվում է հայտարարության մեջ։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան