Արտաքին 1 տարի առաջ - 20:46 27-06-2025

Իրանի դեսպանի հայտարարությունները անհիմն և սադրիչ են. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը։

Այդ երկրի ԱԳՆ-ից նշում են, թե Սոբհանիի հայտարարությունները, իբր, անհիմն և սադրիչ են։

«Իրանի դեսպանի հայտարարությունները գնահատում ենք որպես ակնհայտ սադրանք: Ադրբեջանի Հանրապետությունը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, որ իր օդային տարածքը կամ տարածքն օգտագործվում է որևէ պետության կողմից հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նման մեղադրանքներն անհիմն են, և չկա որևէ հավաստի ապացույց, որը կհաստատի դա։ Մենք ակնկալում ենք, որ Իրանը թույլ չի տա մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլեր, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքների նկատմամբ, որը պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում, այլ ոչ թե ներկայացնում է իր երկիրը»,- նշվում է Ադրբեջանի ԱԳն հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի