Արտաքին 3 տարի առաջ - 20:20 27-04-2023

Թուրքական նախապայմաններն ընտրություններից հետո չեն փոխվելու

«Թուրքիայում կայանալիք ընտրություններին ընդառաջ արված սոցհարցումները վկայում են, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այժմ բավականին ընկած է։ Հիմա առաջատարն ընդդիմադիր դաշինքն է՝ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։

«Դա հետևանք է Թուրքիայում վերջին տարիներին առկա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական դժվարությունների, լիրայի արժեզրկման, Էրդողանի վարկանիշի կտրուկ անկման, Էրդողանի վարած բռնապետական քաղաքականության հետ»,- ասաց նա։

Այս պարագայում, ըստ թուրքագետի, Էրդողանը հույսը կարող է դնել միայն դեռևս իր ձեռքի տակ եղած վարչական լծակների գործադրման վրա։

«Եթե նա դիմի ընտրակեղծարարության, ապա նույնիսկ այդ պարագայում նա առաջվա ազդեցությունը չի ունենա Թուրքիայում՝ հաշվի առնելով նրա ներկայիս առողջական ծանր վիճակը, նրա ցածր հեղինակությունը։ Բացի այդ, էրդողանական թևը ռուսամետ քաղաքականություն է վարում, ինչը Թուրքիայում միանշանակ չի ընդունվում։ Բացի դա, Էրդողանը ծայրահեղ կրոնամետ է, իսկ Թուրքիան աշխարհիկ պետություն է, և այդ երկրի աշխարհիկ հասարակությունը հաստատ թույլ չի տա, որ Էրդողանի բռնապետությունը երկար ժամանակ շարունակվի, ինչքան էլ Էրդողանը փորձի տարատեսակ միջոցներով պահել իշխանությունը»,- ասաց նա։

Թուրքագետի խոսքով՝ անկախ ընտրություններում գրանցվող արդյունքից, այդ երկրի քաղաքականությունը Հայաստանի հարցում որևէ փոփոխության չի ենթարկվի։

«Թուրքական նախապայմանները կմնան նույնը, քանի որ դրանք նույնն են մնացել վերջին 30 տարիների ընթացքում։ Թուրքական բոլոր թեկնածուների մեջ էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկվում է նախապայմանների կատարման համատեքստում։ Հայաստանի հարցում Թուրքիայի քաղաքականությունը մեկն է՝ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ միայն այն դեպքում, երբ Հայաստանը կատարի գլխավոր նախապայմանը՝ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում, որին կհետևեն մնացած նախապայմանները, այն է՝ 1915 թվականի վերլուծություն և մնացած հարցերը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով