Մամուլ 5 տարի առաջ - 08:54 18-08-2021

Որ լրագրողները կկարողանան մուտք գործել ԱԺ. կարգը փոխվելու է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է: Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխությունները հեղինակել են երկու պատգամավորներ՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը եւ նախկին դերասան Հրաչյա Հակոբյանը։ Այդ փոփոխությունները վերջիններս ներկայացրել են ԱԺ նախագահին: Նրանք այս օրերին հանդիպումներ են ունենում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ու քննարկում, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում պետք է զրկել հավատարմագրումից, կամ ինչպիսի հավատարմագրման կարգ պետք է լինի ընդհանրապես:

Մեր աղբյուրները նշում են, որ իշխանության ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են խստացնել խորհրդարան մտնելու կարգը՝ որոշակի չափանիշներ դնելով՝ թերթերի դեպքում՝ տպաքանակ, կայքերի դեպքում՝ դիտումներ եւ այլն:

Մի խոսքով, հավատարմագրման նոր կանոններ կգործեն արդեն աշնանային նստաշրջանի աշխատանքը լուսաբանող լրագրողների համար, որի արդյունքում շատ լրատվամիջոցներ ու լրագրողներ դուրս կմնան մրցակցությունից ու ԱԺ մտնելու հնարավորություն չեն ունենա։

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով