Մամուլ 3 տարի առաջ - 08:10 27-04-2023

Քաղաքական նոր խմբավորումներ են ձևավորվում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի բացահայտ ուղղորդմամբ և համակարգմամբ, Արցախում քաղաքական նոր խմբավորումներ են ձևավորվում։ Մի խումբն, ի դեմս Սամվել Բաբայանի, փորձում է փողոցը վերցնել, բայց, ինչպես փոխանցում է մեր արցախյան աղբյուրը, իր վերջին հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ դա անհաղթահարելի «ծանրաձող» է նրա համար:

Չնայած դրան, Արցախում խոսում են, որ, այդուամենայնիվ, վերջինս համառորեն մտադրություն ունի փողոցի միջոցով, հանրային ճնշման տակ Արայիկ Հարությունյանին պարտադրել՝ իրեն պետնախարարի պաշտոնում նշանակել։ Սակայն, թերթի տեղեկություններով, իրականում այստեղ պարտադրանքի թեմա չկա, և խոսքը նախապես պլանավորած սցենարի մասին է, որը մշակել է Բաբայանը։ Մյուս թևը գլխավորում են Արցախի նախագահին կից հակաճգնաժամային շտաբում հայտնված «սորոսական» ակտիվիստ, Փաշինյանի «կոնտրոլ ի» տակ գտնվող Տիգրան Պետրոսյանն ու Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։

Թերթի տեղեկություններով, Պետրոսյանը և Սավադյանը թիմային առումով, ոչ պաշտոնապես, փաստացի աշխատում են գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի և այս պահին դեռևս ստվերում գտնվող, բայց քաղաքական կուլիսներում շատ ակտիվ գործող Մասիս Մայիլ յանի հետ նույն «դաշտում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ