Ներքին 3 տարի առաջ - 17:42 26-04-2023

Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարցը մտել է «ՔՊ» խմբակցության օրակարգ

Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաքը, որը ես իրականացրել եմ, տևել է ընդամենը 2 ժամ։ Անհրաժեշտ քանակի ստորագրությունները հավաքված են։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ես պետք է հավաքեի մեր խմբակցության թվակազմի 1/3 քանակությամբ ստորագրություններ, որպեսզի հարցը մտներ խմբակցության նիստի օրակարգ, ես հավաքել եմ 28 թե 29 ձայն, լավ չեմ հիշում։ Հարցը, փաստորեն մտել է խմբակցության օրակարգ։ Հետևաբար, պիտի համապատասխան ընթացք ունենա»,- ասաց նա։

Աղազարյանը նաև մանրամասն խոսեց ստորագրություններին հետևող գործընթացի մասին։

«Երբ խմբակցությունը որոշում է կայացնում բավարարելու իմ նախաձեռնությունը, ապա օրենքով սահմանված կարգով հարցը դրվում է օրակարգի քննարկման՝ ԱԺ-ում»,- ասաց նա։

Աղազարյանն անդրադարձավ նաև մի շարք պատգամավորների կողմից նախաձեռնությանը չմիանալու փաստին։ «Դե այո, այդպիսի դեպքեր եղել են։ Բայց նրանք փոքրամասնություն են»,- հակիրճ պատասխանեց պատգամավորը։

Ավելի վաղ, Oragir.News-ը հայտնել էր, որ «Ազգային Ժողովի Քաղպայմանագիր խմբակցությունը ուրբաթ օրը խմբակցության նիստ է հրավիրել, որի օրակարգում եղել է Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը՝ Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց նախաձեռնելու մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում