Ներքին 4 տարի առաջ - 00:47 06-07-2022

«Անկուսակցական» Թագուհի Թովմասյանի և հակասահմանադրական կացութաձևի մասին․ փաստաբան

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Անկուսակցական» Թագուհի Թովմասյանի՝ միջազգային հարթակներում իշխանությանն աջակցելու և հակասահմանադրական կացութաձևի մասին

• խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության ցանկացած փոփոխություն, որն ընթացիկ շահեր է հետապնդում և փոխում է ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունն օրենսդիր մարմնում, անհամատեղելի է ժողովրդաիշխանության հիմնարար սկզբունքների հետ և իրավաչափ համարվել չի կարող,

• քաղաքական ուժն է ժողովրդի կողմից պատվիրակված քաղաքական իշխանության կրողը` առանձին կամ քաղաքական կոալիցիա կազմելու ճանապարհով: Նման ընտրակարգում ժողովրդի վստահությունը ոչ թե անձի, այլ քաղաքական ուժի ու նրա կողմից ներկայացված ծրագրային մոտեցումների նկատմամբ է,

• սահմանադրական կարգավորումները հիմք են ստեղծում կուսակցության նախընտրական ծրագրերին և քաղաքական գծին հակառակ դիրքորոշում դրսևորող համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորներին կուսակցությունից և խմբակցությունից հեռացնելու համար,

• պատգամավորն ով շեղվել է այն քաղաքական ուղեգծից, որի իրացման համար ժողովուրդը պատվիրակել էր նրան պետաիշխանական իր իրավունքի իրացումը ունի քաղաքական պատասխանատվություն ժողովրդի առջև:

• Վերոգրյալի համադրմամբ ստացվում է, որ Թագուհի Թովմասյանը «անկախ» գործելու պարագայում պետք է հեռացվի խմբակցությունից, ինչի արդյունքում էլ սահմանադրական օրենքի ուժով կզրկվի հանձնաժողովի նախագահությունից: Արդյունքում իշխանական թևը չի ունենա միջազգային հանրությանը հրամցնող խաղաքարտ, թե իբր ոչ բոլոր ընդդիմադիրներն են բոյկոտում վարչական պաշտոններում աշխատանքը:

Հ.Գ․ Հայաստանում մինչև 1997թ. մայիս ամիսը ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում էր նորմ, համաձայն որի պատգամավորը կարող էր դուրս գալ խմբակցությունից, եթե նա կամովին հրաժարվում է պատգամավորական լիազորություններից (հոդվ. 29): 1997թ. մայիսի 27-ի օրենսդրական փոփոխության արդյունքում այդ նորմը փոխարինվեց հետևյալ դրույթով. «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցությանը և Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում»: Նման փոփոխությունն սկիզբ դրեց մամուլում լայն արձագանք ստացած, այսպես կոչված, «առնետավազքին»: 1997-2007թթ. ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի թվով 85 պատգամավոր փոխել է պատգամավորական խմբակցությունը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում