Ներքին 3 տարի առաջ - 10:22 26-04-2023

Ծաղկաձորյան մի պատմություն. խաշը` մաքրողների ու սարքողների կենացը

Դեռեւս 3 ամիս առաջ Oragir.news-ն անդրադարձել էր ծաղկաձորյան կորսված տուրիզմին՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է այն փրկել արհեստական ձյուն արտադրող սարք տեղադրելով։

Հրապարակումը արժանացել էր ԲՀԿ-ական ֆեյքերի հարձակմանը, անցել էին անձնական վիրավորանքներին, սպառնալիքներին։ Կարճ ժամանակ անց ծաղկաձորյան տուրիզմով մտահոգ մեր աղբյուրը հայտնեց, որ հրապարակումը տեղ է հասել, Ծառուկյանը բանակցում է նման սարք տեղադրելու ուղղությամբ։ Եւ ահա երեկ հրապարակվեց պաշտոնական հաղորդագրությունը առ այն, որ ՀԱՕԿ-ը համագործակցության հուշագիր է կնքել աշխարհահռչակ «Sherpa» ընկերության հետ: Խոշորամասշտաբ ներդրումների արդյունքում, Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում այսուհետ գործարկվելու է արհեստական ձյան համակարգ:

Ինչպես ասում են՝ շնորհակալություն կազմակերպիչներին՝ այս դեպքում մեզ եւ ծաղկաձորյան տուրիզմի փրկության համար մտահոգ մեր աղբյուրներին, իսկ ֆեյքերին ի սրտե ցանկանում ենք անգործ մնան, որ տերերը կարողանան առերեսվել իրականությանը եւ դասեր քաղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան