Ներքին 2 տարի առաջ - 13:37 24-02-2024

Փաշինյանը «ինքնիշխանության» կենացը Հանրապետության փլատակների վրա է խմելու․ Սուրենյանց

Փաշինյանը Հանրապետության փլատակների վրա խմելու է «ինքնիշխանության» կենացը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Սուրենյանցը մասնավորապես գրել է․

«Երբ 2008-ին բորբոքվեց ռուս-վրացական պատերազմը, ես եղել եմ չեզոքության համոզված կողմնակից, որովհետև պատերազմի մի կողմում մեր դաշնակիցն էր, մյուսում՝ մեր հարևանը, ում հետ ունենք դարավոր բարեկամության պատմություն:

Ի պատիվ այդ օրերի իշխանության, Հայաստանը նվազագույն ռիսկերով հաղթահարեց ռուս-վրացական պատերազմի հետևանքները՝ հայ- ռուսական և հայ- վրացական հարաբերությունները չտուժեցին:

Չնայած Ուկրաինան Հայաստանի համար չունի այն նշանակությունն, ինչ Վրաստանը, և ռուս-ուկրաինական պատերազմն էլ ավելի գլոբալ համատեքստ ունի՝ ես դարձյալ այն կարծիքին եմ եղել, որ այս պատերազմում Հայաստանը պետք է պահպանի չեզոքություն:

Ու հատկապես այն պատճառով, որ այդ պատերազմը նոր աշխահակարգ ձևավորող բաղադրիչներից մեկն է ու տուրբուլենտության պայմաններում Հայաստանի նման խոցելի համակարգ ունեցող երկրի կտրուկ շարժումը կարող է կործանարար լինել:

Փաշինյանի արևմտյան տերերին ոչ թե Հայաստանի անվտանգությունն է հետաքրքրում, այլ նրա «հակառուսական պոտենցիալը»: Այս «խաղը» Փաշինյանին դուր է եկել, բայց հիշեք՝ այս արկածախնդրության «հաշիվը փակելու» են Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Հերթական անգամ տարածաշրջանի «ցուլերն» ու «արջը» մեր հաշվին պայմանավորվելու են, Արևմուտքը «կարեկցելու» է, իսկ վտարանդի Փաշինյանը օտար ափերում «քաղաքական գրդոնով» է զբաղվելու՝ Հանրապետության փլատակների վրա խմելով «ինքնիշխանության» կենացը:

Սա է սցենարը, հետո «հայի բախտը» չլացեք...»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»