Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:48 24-04-2023

Հայոց ցեղասպանությունն աշխարհը կճանաչի, եթե Հայաստանն ու Սփյուռքն աշխատեն մեկ պլանով

«Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց, երբ Թուրքիայում որևէ բան չի փոխվել, մենք պետք է քայլեր կատարենք՝ ժամանակի ու իրադարձությունների ներկա ընթացքը փոխելու ուղղությամբ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արգենտինայի հայկական համայնքի բարեգործական միության ատենապետ Անտոնիո Սարաֆյանը։

«Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար մեզ ներկայումս միասնականություն է անհրաժեշտ։ Բոլորս պետք է աշխատենք մեկ պլանով՝ մի բան կասեմ՝ Հայաստան-Սփյուռք, բոլորս միասին»,- ասաց նա։

Այդ միասնականությունն, ըստ Oragir.News-ի զրուցակցի, արտահայտվել է նաև Արգենտինայում հայկական միության անդամների միասնական ջահերով երթի միջոցով։

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Երևանում, նույնը եղավ նաև Բուենոս Այրեսում։ Այսօր էլ քայլարշավ է լինելու դեպի Թուրքիայի դեսպանատուն»,- ասաց Արգենտինայում հայկական համայնքի ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան