Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 19:37 24-04-2026

Թրամփը իր ուղերձում դարձյալ Հայոց ցեղասպանությունն անվանել է Մեծ եղեռն

Թրամփը դարձյալ Հայոց ցեղասպանությունն անվանեց Մեծ եղեռն:

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի տարիներին: Մեր անսասան համերաշխությունն ենք հայտնում յուրաքանչյուր ամերիկահայի և աշխարհասփյուռ հայությանը հիշատակի այս օրը՝ ոգեկոչելով ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած կործանարար իրադարձությունները, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ:

Մարդկության պատմության այս սթափեցնող էջը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Հարգանքի տուրք ենք մատուցում հայերի կողմից անցյալի հսկայական ողբերգությունները հաղթահարելու և ավելի մեծ ապագա կերտելու գործում, որը սահմանվում է երկարատև բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ։ Մենք պարտավորվում ենք նրանց կողքին լինել։ ԱՄՆ-ն և ՀՀ-ն կշարունակեն իրենց աշխատանքն ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ:

Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունություն խթանելով։ Եվ հիմա ամերիկացիներն ու հայերը կողք-կողքի կանգնած են պատմական Խաղաղության խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան սկսելու հարցում։

Հայոց հիշատակի այս օրը, երբ մենք սգում ենք Մեծ Եղեռնի ողբերգության ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, վերահաստատում ենք մեր սուրբ կոչը՝ պաշտպանել անմեղներին, առաջ մղել բոլոր ժողովուրդների միջև խաղաղության գործը և մշակել խորը երկյուղածություն Ամենակարող Աստծո հանդեպ, ով զորավիգ է լինում մեզ յուրաքանչյուր փորձության և հաղթանակի ընթացքում»,- նշված է Թրամփի ուղերձում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի