Արտաքին 3 տարի առաջ - 16:30 21-04-2023

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Ուկրաինային Բախմուտում շրջափակման վտանգի մասին և առաջարկել լքել քաղաքը. WP

Ամերիկայի Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ուկրաինային Բախմուտում իր զորքերի հնարավոր շրջափակման մասին և առաջարկել լքել քաղաքը։ Այս մասին տեղեկացնում է Washington Post պարբերականը՝ հղում անելով Պենտոնգից արտահոսած գաղտնի փաստաթղթերին։

Հաղորդվում է, որ դեռևս 2023 թվականի հունվարին ամերիկյան հետախուզությունը Կիևին զգուշացրել է Բախմուտում ծայրահեղ անբարենպաստ սցենարի մասին։ Պարբերականի փոխանցմամբ՝ Պենտագոնը Կիևին կոչ է արել կրճատել կորուստները և լքել քաղաքը։

«Ռուսաստանի կայուն հաջողությունները վտանգի տակ են դրել քաղաքը պահելու Ուկրաինայի կարողությունը», - ասվում է Պենտագոնից արտահոսած հույժ գաղտնի փաստաթղթերում։

Բացի այդ փաստաթղերում նշվել է, որ քաղաքում արգելափակված Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները մեծ կորուստներ են կրում։ Միևնույն ժամանակ պարբերականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ մեծ թվով ուկրաինացի զինվորականներ փորձում են փախչել կամ հանձնվել:

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական Յան Գագինը նշել է, որ քաղաքում գտնվող ուկրաինական կայազորը դատապարտված է։ Նա հայտնել է, նախադեպեր կան, երբ նրանք փախչում են փոքր խմբերով։ Վերջինս միևնույն ժամանակ շեշտել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները գտնվում են քաղաքի մատույցներում, և նրանք չեն կարողանում զինամթերք ստանալ։

Նշվում է, որ ներկայումս ռուսական ուժերի վերահսկողության տակ է գտնվում Բախմուտի տարածքի գրեթե 90%-ը։

Հիշեցնենք, որ Բախմուտը գտնվում է Դոնեցկի շրջանի տարածքում՝ Գորլովկա բնակավայրից հյուսիսի։ Սա կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու տեսանկյունից։ Քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար մարտերը շարունակվում են ավելի քան 7 ամիս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով