Արտաքին 3 տարի առաջ - 17:54 23-12-2022

Լավրովը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր միջադեպերի վտանգի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջադեպերը կշարունակվեն, եթե կողմերից մեկը հրաժարվի երկխոսությունից։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Լավրովը շեշտել է, որ միջադեպերը, որոնք անխուսափելի են ցանկացած կոնֆլիկտում, և որոնք, անշուշտ, պետք է անհապաղ դիտարկվեն և փորձեն կարգավորել դրանք, կշարունակվեն ավելի երկար, եթե ամեն անգամ որևէ միջադեպից հետո կողմերից մեկը հրաժարվի բանակցությունների փուլերի շուրջ համաձայնության գալ։ «Դա ոչ մեկին երբեք օգուտ չի տվել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Մոսկվայում կայանալիք եռակողմ նախարարների հանդիպմանը Հայաստանի հրաժարվելու մասին հարցին։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ որևէ համաձայնագիր, առավել ևս՝ տասնամյակներ տևած հակամարտության արդյունքում ընդունված համաձայնագիրը ամբողջապես և անմիջապես չեն կատարվում։ Նրա խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրը տարբեր պատրվակներով իրեն թույլ է տալիս խախտել հրադադարի շուրջ ձեռք բերված այս կամ այն պայմանավորվածությունը։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են հնարավորինս արագ՝ իրենց մանդատին համապատասխան, հասկանալ տարածաշրջանում տեղի ունեցող միջադեպերը և առաջարկել կոնկրետ լուծումներ։

Լավրովը հավելել է, որ Մոսկվան խնդիր չի տեսնում, որ Բաքուն եւ Երեւանը սկսեն աշխատել խաղաղ պայմանագրի վրա։ Նա հիշեցրել է, որ առաջին անգամ Պրահայում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից արձանագրվեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը հիմնված է լինելու մի շարք առանցքային սկզբունքների վրա, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991թվականի հռչակագրի վրա։

«Նման հայտարարությամբ ես ուղղակի մեծ խնդիրներ չեմ տեսնում, որպեսզի վերջապես, արդեն կոնկրետ, պրոֆեսիոնալ կերպով պատրաստվի խաղաղության պայմանագիր, քանի որ նման հայտարարությամբ դրա բոլոր բաղադրիչները, իմ կարծիքով, առկա են»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով