Արտաքին 5 տարի առաջ - 11:23 14-08-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի վտանգի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ հայտարարել է, որ իրավիճակը Աֆղանստանում դուրս է գալիս վերահսկողությունից:

Նա խորը մտահոգություն է հայտնել թալիբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդու իրավունքների խախտման կապակցությամբ:

«Ռազմական ճանապարհով իշխանության բռնազավթումը կհանգեցնի Աֆղանստանի լիակատար մեկուսացմանը և քաղաքացիական պատերազմի»,- զգուշացրել է նա:

Գուտերեշը թալիբներին կոչ է արել դադարեցնել հարձակումները սկսել և բանակցությունները՝ խուսափելով երկարատև պատերազմից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև տվյալներ է ներկայացրել, ըստ որոնց՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Աֆղանստանում խաղաղ բնակչության վրա հարձակումների զոհ է դարձել ավելի քան 1000 մարդ, առնվազն 241 հազարը մնացել են անօթևան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի