Արտաքին 5 տարի առաջ - 10:49 14-10-2021

Պուտինը նախազգուշացրել է Աֆղանստանում գործող ահաբեկչական խմբավորումների հնարավոր էքսպանսիայի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախ պետությունների համագործակցության հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ տեսակապի ձևաչափով անցկացվող հանդիպման ժամանակ նախազգուշացրել է Աֆղանստանում գործող ահաբեկչական խմբավորումների հնարավոր էքսպանսիայի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Աֆղանստանում իրավիճակը բարդ է: Ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումից հետո իշխանությունն անցավ թալիբներին, որոնք հաստատում են իրենց կարգ ու կանոնը»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով, Կենտրոնական Ասիայում ահաբեկչության տարածման դեմ պայքարը ԱՊՀ երկրների գաղտնի ծառայությունների խնդիրն է:

«Աֆղանստանի տարածքից պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի ԱՊՀ անվտանգության ապահովման համար: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ այս երկրում իրադարձությունները Կենտրոնական Ասիայի, Անդրկովկասի և այլ տարածաշրջանների իրավիճակի վրա»,- ասել է Պուտինը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով