Մամուլ 3 տարի առաջ - 08:15 21-04-2023

Ինչպես Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ մեկուսացրեցին Փաշինյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

« Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը երեկ քաղաքական ակցիա իրականացրեց խորհրդարանում:

Նախ իր ելույթի ընթացքում, որի ժամանակ դահլիճում նստած էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թագուհի Թովմասյանը ներկայացրեց այս իշխանությունների բացթողումներն ու թերությունները՝ նրանց մեղադրելով դավաճանության մեջ: «Արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է եւ անխղճությունը, Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել: Դուք ձախողել եք ամեն ինչ եւ ամենուր»:
Թովմասյանը նաեւ, Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ նայելով, մի քանի օրինակներով հանրայնացրեց, թե ինչպես է ստել Նիկոլ Փաշինյանը վերջին 5 տարիների ընթավքում. «Ձեր ստելու լիմիտը սպառել եք»: Արդեն Թագուհի Թովմասյանի ակցիայի ժամանակ, երբ նա չէր իջնում ամբիոնից, Նիկոլ Փաշինյանին մեծաքանակ թիկնապահների ուղեկցությամբ մեկուսացրին դահլիճից»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան