Ներքին Խոսք 3 տարի առաջ - 18:03 19-04-2023

Ես կխոսեմ առերեսումից հետո․ Վահան Շիրխանյանը չի ժխտում


«Ես ամեն բան կմանրամասնեմ երեքշաբթի օրը կայանալիք առերեսումից հետո։ Ես առերեսման կգնամ և կբարձրաձայնեմ, թե իրականում ինչ է կատարվել և ես կատարվածից ինչքանով եմ տեղյակ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Նշենք, որ զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը փաստում է, որ որդուն փնտրելու ժամանակ Վահան Շիրխանյանը իրեն օգնություն է առաջարկել։ Նաիրա Մելիքյանի խոսքով՝ ինքը 7 հազար դոլար է տվել Հրահատ Մխեյանին՝ Վահան Շիրխանյանի իմացությամբ։ Ասում է՝ Վահան Շիրխանյանը այդ անձին ներկայացրել է որպես հետախույզ, ով տեղեկություններ ունի Հայկի մասին։

Ասել են՝ Հայկը Բաքվի բանտում է և վիրավոր ոտքը հազիվ է շարժում։ Մինչդեռ որդին չի վերադարձել, իսկ մեկ տարի անց ռուս խաղաղապահների դուրս բերած դիերի և մասունքների մեջ ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է նաև Հայկի ինքնությունը։

Նաիրա Մելիքյանին հանձնել են որդուց մնացած ազդրի ոսկորը։ Վահան Շիրխանյանի խոսքով՝ Նաիրա Մելիքյանը դիմել է իրեն, որ փորձեն գտնել որդուն, ինքը խոստացել է օգնել։

«Հրահատին փող տալու փաստը չեմ ժխտում։ Գործի հետ ես կապ ունեմ այնքանով, որ Նաիրային ծանոթացրել եմ Հրահատի հետ, որ զբաղվի տղայի որոնումներով։ Գիտեմ, որ Հրահատին Նաիրան գումար տվել է»,- եզրափակեց Վահան Շիրխանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով