Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:49 19-04-2023

Զոհվածի մայրը մեղադրում է Վահան Շիրխանյանին իրենից 7 հազար դոլար վերցնելու մեջ

«Ցոր» զորամասի զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը հավատացել է կեղծ վկայություններին, առ այն որ որդին գտնվում է Բաքվի բանտում։

Նրա խոսքով՝ վկայությունների հիմնական հասցեատերը Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն է եղել։

«ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վահան Շիրխանյանի կողմից ներկայացված Հրահատ Մխեյանին, ով իմ կողմից ստացել է գումար։ Ինձ ասել էին, որ վերջինս կռվել է Սիրիայում և այնտեղ մարդիկ ունի, որոնց ճանապարհածախս է հարկավոր։ Ասում էր, թե Սիրիայում մարդիկ ունի։ Ես վստահաբար ասում եմ, որ այս ամենի գլխին կանգնած է Վահան Շիրխանյանը։ 2021 թվականի նոյեմբերից եմ նրանց հետ կապ ունեցել և տվել եմ՝ 7 հազար դոլար»,- Oragir.News-ի հետ զրույցում մանրամասնեց Նաիրա Մելիքյանը։

Նաիրա Մելիքյանի խոսքով՝ ազատության մեջ է գլխավոր հրեշը՝ Վահան Շիրխանյանը, ով Հրահատ Մխեյանին ներկայացրել է, որպես հետախույզ. «Շիրխանյանի հետ կապ հաստատել չեմ կարող։ Նա անգամ առերեսումներին չի ներկայանում։ Ինչ եղավ, փաստորեն, մեզ եղավ, ու Շիրխանյանի նմանները վայելում են զոհվածի մոր գումարը։

Գոյություն ունի քրեկան գործ և ես ամեն բան ներկայացրել եմ մանրամասնորեն և փաստերով։ Նա, երբ իմացավ, որ իմ երեխան անհետ կորած է, զանգեց ինձ, հետո եկավ գրասենյակ ինձ այցի։ Իմանալով, որ երեխայիս չեմ գտնում և բոլոր ականատեսներն էլ հավաստում էին, որ մինչև վերջ ողջ է եղել՝ խաղ սկսեցին։



Որդուս մասունքը հանձնեցին, մեկ մասունք, որը փորձաքննությամբ համընկավ։ Ես որպես մայր կապ ունեմ իմ երեխայի հետ և գիտեմ, թե որտեղ է նա։ Էնպես չի, որ գալիս են ու վստահ ասում են, որ մի ոտքից կաղում է որդիս ու բանտում է։ Ես ամեն ինչ կտայի, որ փրկեի երեխայիս, բայց ցավալի է, որ խաղացին իմ զգացմունքների հետ։ Էս տականքները սրբապիղծից՝ սրբապիղծ են»։

Նաիրա Մելիքյանը պայքարելու է, որ իր մայրական զգացմունքները խեղած սրբապիղծ հայերը անպայման պատժվեն։


Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի