Մամուլ 3 տարի առաջ - 08:35 18-04-2023

Կուսակցությունների ֆինանսական աղբյուրները՝ խոշորացույցի տակ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում իշխանությունները նոր ոգևորությամբ ու «էնտուզիազմով» են տեղեկատվական դաշտ բերելու ապօրինի գույքի բռնագանձման թեման։ Հանրային տրամադրությունների վրա ազդեցության տեսանկյունից բավական «շահեկան» այս թեման «գովազդելու» առաջադրանքը դրված է իշխանություններին ծառայող, արևմուտքից սնվող սատելիտների վրա, իսկ համապատասխան մարմինները կփորձեն նորանոր «նյութեր» տալ դրա համար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպեսզի պատկերն ավելի համոզիչ, ավելի փիառային տեսք ստանա, օրերս նոր ցուցում է իջեցվել, ի մասնավորի՝ հանձնարարվել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՀՀ-ում գործող կուսակցությունների ֆինանսական աղբյուրների ուսումնասիրությանը։

Նույն աղբյուրները փոխանցում են, որ համապատասխան կառույցում առանձին խումբ է ստեղծված, որի բուն պարտականությունը կուսակցությունների ֆինանսական հոսքերի ուսումնասիրությունն է։ Ի դեպ, մենք տեղեկություն ունենք, որ առավել մեծ ուշադրության են արժանանալու արտերկրից եկող դրամական միջոցները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան