Արտաքին 3 տարի առաջ - 22:00 17-04-2023

Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ զրույցում կրկին մեղադրել է Հայաստանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը։

Ադրբեջանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Նա պնդել է, թե, իբր «Հայաստանի կողմից պարբերաբար ռազմաքաղաքական սադրանքներ են իրականացվում, որոնք խաթարում են Ադրբեջանի խաղաղ և կառուցողական ջանքերը»։

Բայրամովը նաև հերթական անգամ պնդել է, որ «Հայաստանը դեռևս դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, խոչընդոտում է Ադրբեջանի՝ հայ բնակչությանը վերաինտեգրելու ջանքերին», ինչպես նաև դեմ է Լաչինի ճանապարհի չարաշահումները կանխելու համար սահմանային անցակետ ստեղծելու առաջարկին։

Բայրամովը ընդգծել է, որ «չնայած Հայաստանի կողմից ձեռնարկվող ոչ կառուցողական քայլերին, Ադրբեջանը վճռական է շարունակելու ջանքերը խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Դերեկ Հոգանը իր հերթին նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և առկա խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Նա հավելել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան