Արտաքին 3 տարի առաջ - 21:05 08-12-2022

Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի միջև։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակի ու հեռանկարների, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի տարբեր հարցերի շուրջ։

Բայրամովը անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին,տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքներին և սահմանազատման հարցում գործադրվող ջանքերին։ Բացի այդ Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է վերջին շրջանում Լաչինի միջանցքում իրականացված այսպես կոչված անօրինական գործողությունները։

Դոնֆրիդը շեշտել է, որ Վաշինգթոնն աջակցում է տարածաշրջանում կայունություն ապահովելու շուրջ ջանքերին։ Նա հայտարարել է, որ պետությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում կարևոր է առաջ մղել խաղաղության գործընթացը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով