Ներքին 3 տարի առաջ - 21:15 14-04-2023

ԱԺ-ում քննարկվել է զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագիծը

Զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագծի մշակման համար կատարված հետազոտությունները եւ գործողությունների պլանը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 14-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների եւ մասնագիտական խմբի կողմից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, անդրադառնալով ռազմավարության մշակմանը, ընդգծել է, որ այն մշակելիս հաշվի է առնվել հանրության սոցիալական կառուցվածքը, որն այսօր գոյություն ունի ՀՀ-ում` զբաղված, չզբաղված կամ աշխատանք փնտրող քաղաքացիների եւ գործազրկության մակարդակը:

Հիմնական ռազմավարական նպատակները չորսն են: Ընդհանուր մեկ նպատակը հանգում է նրան, որ զբաղվածության միջոցով մարդիկ հաղթահարեն աղքատությունը եւ վերանա նպաստը` որպես աղքատության հաղթահարման միջոց կիրառելը:

Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ զբաղվածության ռազմավարության ծրագրի նախագիծն օրենսդիրի հետ առաջին անգամ է քննարկվում, եւ այն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում: Նա ընդգծել է, որ դեռ գաղափարի նախագծման փուլում եղել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ գերատեսչությունների հետ, մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի, ԿԳՄՍ նախարարությունների եւ հատվող բոլոր ոլորտների հետ:

«Զբաղվածությունը զուտ աշխատանք եւ վարձատրություն չէ, դա նաեւ տնտեսություն է, կրթություն է»,- ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով ռազմավարությունը մշակելիս առաջին փուլում իրականացվել է մեծ ուսումնասիրություն առկա աշխատաշուկայի վիճակի խոչընդոտների, ռիսկերի վերաբերյալ, երկրորդ` մշակվել են հիմնական թիրախային խումբը, այդ խմբի հարցերը կարգավորող միջանկյալ ծրագրերը:

Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ այն գաղափարները, որոնց շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությունը կա, արդեն իրականացվում են:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով նախագիծը դեռ կարիք ունի որոշ հստակեցումների եւ առաջարկել է ընդլայնված կազմով եւս մեկ աշխատանքային քննարկում ունենալ եւ վիճահարույց կարգավորումների վերաբերյալ լուծումներ գտել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան