Ներքին 3 տարի առաջ - 17:24 13-04-2023

Ընդդիմությունը պետք է «քրտնեցներ» ամբիոնի մոտ կանգնած Նիկոլ Փաշինյանին, ոչ թե «թռներ» հարցուպատասխանից

Երբ խորհրդարանական ընդդիմությունը իր մեջ խիզախություն չի գտնում մասնակցելու հարցուպատասխաններին՝ երբեմն փորձելով հաղթել Նիկոլ Փաշինյանին լաչառությամբ, մանիպուլյացիաներով, ապա շարքային քաղաքացիներին մնում է հավատալ այդ անթիվ, անհամար ստերին։

Հայտնի օրենք է՝ մանիպուլյատորին կարելի է հաղթել երկու ձևով՝ ճշմարտությունը ներկայացնելով կամ ավելի մեծ մանիպուլյացիաներով։ Առաջինը կարծես ձախողվել է, երկրորդի մասով ևս ընդդիմությունը նույնիսկ ուժերը չի փորձում։

Մեկ-երկու-երեք կարելի է պարտվել Փաշինյանի հետ լեզվակռվում, բայց չորս-հինգ-վեցին հաստատ կհմտանան, կսկսեն ավելի բարձր գոռալ, ավելի լավ հակադարձել, ավելի նեղը գցել․․․վերջիվերջո, պետք է հասնել այն հանգրվանին, որ իշխանության համար դիսկոմֆորտ լինի ընդդիմության ներկայությունը, նեղվեն, ձգվեն, սաստվեն, ոչ թե հոխորտան, լկտիանան, հպարտանան․․․եթե ընդդիմությունը ոչինչ չի անում, անգամ չի փորձում նեղը գցել իշխանությանը, պատռել ՔՊ-ի դիմակը, ապա ի՞նչ եք պահանջում շարքային քաղաքացիներից․․․

Երեկվա հարցուպատասխանից ընդդիմությունը ոչ թե պետք է «թռներ», այլ Տեղ գյուղում ստեղծված իրավիճակի մասով հարցախեղդ աներ կառավարությանը, քարը քարի վրա չթողներ, այնպիսի անհարմար հարցեր տար, որ Նիկոլ Փաշինյանը քրտներ ամբիոնի մոտ․․․

Բայց պարզվեց, տղերք, դուք այս իշխանության դեմ պայքարող չեք, որովհետև կամ վախկոտ եք, կամ հուսահատ եք, կամ համագործակցում եք նրանց հետ․․․երեք դեպքում էլ չկա արդարացում, ընդդիմությունը չի կարող վախենալ, հուսահատվել կամ համագործակցել․․․։

Մեզ՝ շարքային քաղաքացիներիս, մնում է լսել Փաշինյանի ելույթները և հավատալ, որ Հայաստանում կյանքն այնքան լավ է, որ այստեղ հայտնված ադրբեջանցի զինծառայողներն անգամ չեն ցանկանում վերադառնալ․․․։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով