Ներքին 4 տարի առաջ - 12:00 15-10-2022

Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի նոր ուսումնական բազա Գյումրու ԲԿ-ում

Գյումրու բժշկական կենտրոնում բացվեց ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի ուսումնական բազան, որի գործունեության մեկնարկն ազդարարվեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի և Գյումրու բժշկական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրով, հայտնում է տեղեկացրին կենտրոնի մամլո ծառայությունը:

Կարևորելով կրթված և ներառական հասարակության կայացումը, կողմերն այդ փաստաթղթով ամրագրել են համագործակցության հեռանկարը, մասնավորապես.

-ամրապնդել ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի և Գյումրու ԲԿ-ի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքի միջև համագործակցությունը,

-ապահովել ԱԱԻ-ի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորների մասնագիտական կրթությունը Գյումրու բժշկական կենտրոնի Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքում, ռոտացիոն կարգով, 3-6 ամիս ժամկետով:Ամբիոնի նոր բազայում մասնագիտական կրթությունը կուղեկցվի գիտահետազոտական աշխատանքներով, կապահովվեն նպաստավոր պայմաններ որակյալ բժիշկներ կրթելու և վերապատրաստելու համար:

Հանդիպմանը ներկա են գտնվել Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի հրավիրյալ պրոֆեսորներ Վիկեն Բաբիկյանը և Միքայել Սկոն Մուրատօղլուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան