Ներքին 3 տարի առաջ - 20:54 12-04-2023

Աբրահամյան Տիգրանը կարողացավ մի շատ կարևոր խոստովանություն քաշել ՊՆ փոխնախարարից

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ԱԺ-ում Աբրահամյան Տիգրանը՝ հարցերը ճիշտ կառուցելով ու քպ-ական ուսապարկերի սադրանքներին չտրվելով, կարողացավ մի շատ կարևոր խոստովանություն քաշել ՊՆ փոխնախարարից։

«Ցուցմունքների մեջ խճճվելով» փոխնախարարն ի վերջո հայտարարեց, որ հայ և ադրբեջանցի զինվորականների «բանակցությունները» (երեկ այդպիսի մի «բանակցություն» ավարտվեց 4 հայ տղերքի զոհվելով և 6 վիրավորով մեզ համար) սահմանազատմամբ զբաղվող հայ-ադրբեջանական հանձնաժողովի գործունեության մի մասն է!!!

Այսինքն թուրք-նիկոլական դաշինքն առանց ոչ մի թուղթ ստորագրելու (կամ գուցե գաղտնի ստորագրելով, չգիտեմ) արդեն սահման է գծում։

Ու հենց այդ պատճառով են ադրբեջանցիք էսպես բացեիբաց, լկտիաբար մեր հողում ամրանում ու դեռ մի բան էլ պահանջներ ներկայացնում։

Հարցուպատասխանի և Տիգրանի ելույթի վիդեոները՝ մեկնաբանությամբ կդնեմ։

Թե բա. «ադրբեջանական սադրանք»...

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»