Խոսք 3 տարի առաջ - 13:48 12-04-2023

Հայկական կողմը կարող էր լարային արգելափակոց տեղադրել թույլ չտալով ադրբեջանցիներին մոտենալ. Օհանյան

Գոյություն ունի մարտական հերթապահություն և գոյություն ունի պաշտպանական խնդիրների իրականացում, դրանք մի քիչ տարբեր են: Յուրաքանչյուր գործողության իրականացման շրջանակներում էլ գոյություն ունեն նախազգուշացնող, նաև ժամանակավոր կահավորվածություն պահանջող ինժեներական սարքավորումներ ստեղծելու հնարավորություններ, կան ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժեներական սարքավորումներ: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին:

«Տվյալ ժամանակահատվածում ճանապարհների վրա պետք է լինեն շարժական որոշակի լարային արգելափակոցներ: Օրինակ, Երեւանում անհրաժեշտությանդ եպքում փողոցները փակելու, արագ արգելափակոցների ստեղծելու հնարավորություններ ունի նույնիսկ պարեկային ծառայությունը:
ՊՆ-ն, ԱԱԾ-նմ, բացի նախազգուշացնող կրակոցներից, նրանք կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել, որի տեղադրումը րոպեների խնդիր է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով, դա կկանգնեցներ ադրբեջանցիներին, նրանք չէին մոտենա մեր դիրքերին. «Եթե իրենց մեքենան կանգնեցներ, մեր զինվորականներն արդեն կմտնեին խրամատներն, ավելի անվտանգ կլինեին, իսկ 1-2 հոգի կբանակցեին, մնացածն իրենց նշանառության, դիտարկման տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին»,- ասաց նա՝ հայտնելով, որ միջադեպը կանխել հնարավոր էր:

Օհանյանը Հայաստանի իշխանությանը խորհուրդ տվեց լուրջ հետևություններ անել ու դրանց շրջանակում կազմակերպել պաշտպանությունը, սահմանների ինժեներական կահավորումը և մնացած բոլոր անվտանգային խնդիրները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում