Ներքին 3 տարի առաջ - 20:51 10-04-2023

Ո՞ւմ են պետք զբոսաշրջիկները, միևնույնն է, ընտրողներ չեն․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտալ ծախսերի թերակատարումը ավանդական է նաև Երևանի բյուջեի համար և դարձել է ամենաստաբիլ և կանխատեսելի չկատարողականը, որով էլ բացատրվում է Երևանի 2022թ․ի բյուջեում կապիտալ ծախսերի թերակատարումը։

Դրանցից առանձնապես աչքի են ընկնում այնպիսի ծախսերը, որոնց ցուցադրական բացումը չես անի, ասել է թե՝ բանտիկներ չես կտրտի։

Օրինակ, նախագծային աշխատանքները թերակատարվել են 23%-ով, ոռոգման ցանցի կառուցումն ու վերանորոգումը՝ 35%-ով, փողոցների և այլ կահավորում՝ 46%-ով, իսկ զբոսաշրջության զարգացման չկատարողականը թերակատարվել է ռեկորդային 86%-ով։

Դե, ո՞ւմ են պետք զբոսաշրջիկները, միևնույնն է, ընտրողներ չեն․․․

Հատկանշական է, որ շուտով կլրանա Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման մեկ տարին։ Քաղաքային իշխանությունը խոստանում էր այն վերականգնել 2 ամսում։

Հետաքրքիր է, թե սա չկատարողականի որ հոդվածի տակ են տեղավորել, որովհետև մինչ այսօր խճուղին փլուզված է, խոստումը՝ չկատարված, երևանցիների հավատը՝ սպառված․․․»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով