Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:58 28-05-2023

Այս օրը մեզ թողել է դասեր, որոնք պետք է սերտենք՝ հինը թույլ չտալու, անցյալը ներկա չդարձնելու համար․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայիսի 28-ը հայ մարդու գիտակցական հասունության և գիտակցական պայքարի խորհրդանիշն է։ Մենք ունեցանք մայիսի 28, մենք ունեցանք Առաջին Հանրապետություն, որովեհտև զրկանքներ ու անմարդկային դաժանություններ տեսած հայ ժողովուրդն այլևս որոշեց ԱՊՐԵԼ, ոչ թե գոյատևել, ՊԱՅՔԱՐԵԼ, ոչ թե հպատակվել, ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ, ոչ թե թուլանալ ու ընկրկրել դժվարություններից։

105 տարի առաջ հայ ժողովուրդը դրսևորեց այդ կամքն ու ապացուցեց, որ նա նաև քաղաքականապես բարձր արժեքներ ունեցող ազգ է, որ արժանի է պետություն՝ Հանրապետություն ունենալուն:

Այս օրը մեզ թողել է դասեր, որոնք պետք է սերտենք՝ հինը թույլ չտալու, անցյալը ներկա չդարձնելու համար. ընդմիշտ հիշենք, որ մեր հույսը մենք ենք, մեր պայքարի ու կռվի տերը՝ ևս, մեր ուժը մեր համախմբվածությունն է, որի պառակտումն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, որ հայ ժողովուրդն իմաստուն է, կարող ու խելացի։

Մենք այսօր այս դասերը քաղելու հնարավորությունից չօգտվելու իրավունքն ուղղակի չունենք։
Իրավունք չունենք մոռանալու, որ մայիսի 28-ը խորհրդանշում է պետականություն, անկախություն, ազատ ու արժանապատիվ ապրելու անբեկանելի կամք։

Շնորհավո՛ր Հայաստանի Առաջին Հանրապետոթյան օրը: Հավերժ փառք այն հայորդիներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Մայիս 28-ը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի