Արտաքին 3 տարի առաջ - 19:15 10-04-2023

Իրանն Ադրբեջանի հետ ունեցած թյուրիմացությունները փորձել է հարթել երկխոսության միջոցով. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ ԱԳՆ-ում դիվանագիտական պաշտոնյաների փոփոխությունը սովորական երևույթ և այդ հարցում որևէ նոր բան տեղի չի ունեցել։

Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Քանաանին ասել է՝ անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում առկա անհարիր մեկնաբանություններին և Բաքվում Իրանի դեսպանի փոփոխության մասին տեղեկություններին։

Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Թեհրանը կարևորում է Բաքվի հետ հարաբերությունները, որը տարածաշրջանում իր հարևան երկիրն է։ Նա կոչ է արել ադրբեջանական կողմին կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա և թույլ չտալ, որ չարաշահումներ կատարվեն այն երկրների կողմից, ովքեր ցանկանում են առաջ մղել իրենց ոչ լեգիտիմ շահերը՝ տարաձայնություններ և լարվածություն ստեղծելով տարածաշրջանային և հարևան երկրների միջև։

Նասեր Քանաանին միևնույն ժամանակ նշել է վիճահարույց հարցերից խուսափելու անհրաժեշտությունը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ չնայած երկու երկրների միջև առաջացած լարվածությանը, Իրանն Ադրբեջանի հետ ունեցած թյուրիմացությունները փորձել է հարթել երկխոսության ճանապարհով։

Պաշտոնյան միևնույն ժամանակ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն անվանել է հապճեպ և անարդյունավետ։ Նա նաև հավելել է, որ Թեհրանը դրական է գնահատում Իրանի և Ադրբեջանի գլխավոր դիվանագետների միջև կայացած վերջին հեռախոսազրույցը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ադրբեջանն ավելի վաղ իրանցի չորս դիվանագետների անցանկալի անձ էր հայտարարել և պահանջել նրանցից լքել երկրի տարածքը։ Ի պատասխան Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել էր, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են բարիդրացիության սկզբունքներին՝ կոչ անելով շարժվել դեպի բարիդրացիություն և հեռու մնալ սիոնիստների (Իսրայելի-խմբ) և տարածաշրջանի թշնամիների ցանկություններից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով