Արտաքին 1 տարի առաջ - 12:25 23-06-2025

Իրանի դեմ ագրեսիան իրականացվել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ արդեն կասկած չկա, որ «Իրանի դեմ ագրեսիան իրականացվել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, և ԱՄՆ-ը բոլոր հանցագործությունների մեղսակիցն է»։

Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, Բաղային ասել է.

«Այսօր Իրանի հողում Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի դեմ պաշտպանության 11-րդ օրն է։ ԱՄՆ-ը անօրինական ու հանցավոր կերպով հարձակվեց Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Միացյալ Նահանգները մեղսակից է Իսրայելի բոլոր հանցագործություններին»,- ասել է նա։

«Մեզ համար հանցավոր արարք է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու ԱՄՆ գործողությունը, որոնք գտնվում էին ՄԱԳԱՏԷ-ի լիակատար վերահսկողության տակ։ Աշխարհում ոչ ոք չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Այս 11 օրվա ընթացքում մենք բազմաթիվ կյանքեր ենք կորցրել, բազմաթիվ օբյեկտներ մեզնից խլել են։ Մենք և աշխարհը չենք մոռանա, որ իրանցիները դիվանագիտական ​​գործընթացի կենտրոնում էին մի երկրի հետ, որը պատերազմի մաս է կազմում։ Սա դավաճանություն է դիվանագիտության և երկխոսության սկզբունքի նկատմամբ»։

Անդրադառնալով ԱԳ նախարար Արաղչիի այցին Ռուսաստան՝ խոսնակն ասել է․

«Ռուսաստանը՝ որպես երկիր, որի հետ մենք լավ հարաբերություններ ունեինք, կազմակերպեց այս այցը։ Իհարկե, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են Ռուսաստանի համար։ Միաժամանակ մենք խորհրդակցում ենք այլ երկրների հետ։ Մենք ելնում ենք նրանից, որ խոսքը միայն մեկ երկրի մասին չէ։ Իրանի վրա հարձակումը հարձակում է ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի վրա. դա բոլորի պարտականությունն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան